Login:
Password:

Forgot password? Register

Article

 Haay


Redactor
SIS

8


5
ՔՐԻՍՏԱՓՈՐ ԻՎԱՆՅԱՆ (Fun)
Posted 26 days ago by
Haay    
Report


ՔՐԻՍՏԱՓՈՐ ԻՎԱՆՅԱՆ

Փառք ու պատիվ հայրենանվեր գեներալին:Երկնային արքայություն հայրենիքի նվիրյալին:

Քրիստափոր Իվանի Իվանյան (դեկտեմբերի 20, 1920, Թիֆլիս, Վրաստան - օգոստոսի 30, 1999, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու 2000 թ.)։

1940 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը։
1949 թվականին Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
1962 թվականին ավարտել է Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն կուրսերը։

1938-1978 - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1941-1945 - մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։
1941-1942 - հրետանային գնդի շտաբի հրամանատարի խորհրդական։
1942-1943 - 195-րդ ականանետային գնդի հրամանատար։
1943-1944 - 318-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (նրա կազմում հասել է Չեխոսլովակիա)։
1949-1952 - հրետանային կորպուսի նախապատրաստական բաժնի ղեկավար։
1952-1955 - 280-րդ Գվարդիական հակատանկային գնդի հրամանատար (ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորքերի կազմում)։
1956-1958 - Հատուկ հակատանկային Գվարդիական գնդի հրամանատար։
1958-1961 - Օդեսայի պետական համալսարանի զինվորական ամբիոնի ղեկավար։
1962-1968 - Օդեսայի զինվորական օկրուգի 52-րդ հրաձգային բրիգադի հրամանատար։
1968-1973 - Օդեսայի զինվորական օկրուգի 14-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատար։
1973-1978 - Անդրկովկասյան զինվորական օկրուգի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի տեղակալ։
1992 - նշանակվում է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդատու։ Եղել է ԼՂՀ Զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ նախագահին կից քննչական կոմիտեի նախագահ։

Քրիստափոր Իվանյանի անունով են անվանվել՝
Արցախի Ասկերանի շրջանի գյուղերից մեկը։
Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը։
Ստեփանակերտում Արցախի պաշտպանության նախարարությանը կից զինվորական-սպորտային քոլեջը։
Նրա կյանքի մասին նկարահանվել է վավերագրական կինոնկար։

վիկիպեդիա

Previous article:
ԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՌՈԲՈՏԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ (1 month ago)


Comments (0)


New comment
Message:

Characters remaining:

1000


forum | Laws | Privacy policy | Staff | Wikia | Primera | Secura | Suna | Alpha | Luna | agar new modes play new modes
Play on